Գլխավոր Ծառայություններ Հաշվապահական Ծառայություններ

Հաշվապահական Ծառայություններ

«ՖինԹաքս Ըքաունթինգ» ընկերության մատուցած հաշվապահական ծառայությունները ներառում են՝

1. Հաշվապահական հաշվառման վարում։ 2. Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և հանձնում։ 3. Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական քաղաքականության մշակում։ 4. Հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն։ 5. Բյուջեյի պլանավորում։

ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը հաշվապահական ծառայությունների մատուցում է կազմակերպում է երկու եղանակով`

1. Իր գրասենյակից:

Սա նախատեսված է այնպիսի ընկերությունների համար, որոնք կարք չունեն հաշվապահի մշտական ներկայության: Այս դեպքում ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության աշխատակիցը պարբերաբար, ըստ պահանջի, այցելում է տվյալ ընկերություն, ներկայացնում և զեկուցում տնօրենին կատարված աշխատանքի մասին, քննարկում այլ կարևոր հարցեր, կատարում հաշվապահական փաստաթղթերի հավաքագրում և տեղեկացնում ապագայում վճարվելիք հարկային պարտավորությունների չափը:

2. Ապահովելով իր աշխատակցի (հաշվապահի) ներկայությունը տվյալ կազմակերպությունում:

Այս դեպքում մեր հաշվապահը մշտապես գտնվելով ձեր ընկերությունում կատարում է հաշվապահության հետ կապված բոլոր ընթացիկ աշխատանքները, իսկ հաշվետվությունների կազմումը, հանձնումը և առավել պատասխանատու այլ աշխատանքները կատարվում են մեր գրասենյակում: